12:06 | 03.12.24 | Նորություններ | 1639

«ԿինոՏոն». Մինչեւ 35․000 ֆիլմ եւ սերիալ կներառվեն OVIO-ի սակագնային փաթեթներում

OVIO-ն գործարկել է «ԿինոՏոն» առաջարկն ու ազդարարում ձմեռային անակնկալների սկիզբը։

Առաջարկի շրջանակում նոյեմբերի 15-ից 2025թ․-ի հունվարի 31-ը ներառյալ, OVIO-ն իր թե նոր, թե գործող բաժանորդների համար, որոնք օգտվում են Wink հեռուստատեսային հարթակից, փաթեթների կազմում ներառել է իր հարուստ ֆիլմադարանի մինչեւ 35․000 ֆիլմ եւ սերիալ՝ ապահովելով ավելի ջերմ ու հետաքրքիր ժամանց։

«OVIO-ն շարունակում է տոն պարգեւել իր բաժանորդներին, այս անգամ շատ կինոների տեսքով։ Մենք ներառել ենք մինչեւ 35․000 ֆիլմ եւ սերիալ փաթեթների կազմում եւ վստահ ենք, որ մեր բաժանորդները ձմեռային օրերին կունենան էլ ավելի հետաքրքիր եւ ջերմ ընտանեկան ժամանց։ Առաջարկելով որակյալ ծառայություններ եւ նորարարական ու հարմարավետ լուծումներ՝ մենք կարեւորում ենք նաեւ դրանց մատչելիությունն ու հասանելիությունը մեր բոլոր բաժանորդների համար»,-նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

OVIO-ի Wink հարթակը հսկայական վիդեո գրադարան է, որը ներառում է ավելի քան 50․000 ֆիլմ եւ սերիալ, մուլտֆիլմ, ավելի քան 180 հեռուստաալիք՝ այդ թվում նաեւ հայկական ալիքները, ժամանցային եւ ուսուցողական բովանդակություն բլոգերներից, կարաոկե եւ այլն։ Ավելին, Wink հեռուստատեսային հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ներառված հարուստ բովանդակությունը մեկ օգտահաշվով դիտել միաժամանակ 5 ցանկացած սարքով՝ սմարթ հեռուստացույցով, սմարթֆոնով, պլանշետով կամ պարզապես բրաուզերի միջոցով մուտք գործելով wink.am կայք: Wink TV հարթակից կարելի է օգտվել ցանկացած վայրում՝ պարզապես ունենալով ինտերնետ կապ որեւէ մատակարարից։