10:20 | 02.12.24 | Նորություններ | 1653
IT Intellectual Cup ամենամյա առաջնության հաղթողները հայտնի են։ IT եւ Web3 համայնքի ներկայացուցիչներից բաղկացած 70 թիմ մրցել է լավագույնի կոչման համար։ Երեք մրցափուլի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Picsart-ի թիմը, երկրորդ տեղը՝ Volo-ի թիմը, երրորդը՝ Synopsys Armenia-ն։
Առաջնությունն անցկացվել է սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ձեւաչափով։ Մրցանակակիրները պարգեւատրվել են գավաթով, մեդալներով եւ անակնկալ նվերներով։ Հաղթող թիմը հնարավորություն է ստացել մասնակցել նաեւ հեռուստատեսային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին։
Առաջնության ողջ հասույթ 6.500.000 ՀՀ դրամը փոխանցվել է «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպությանը։ «Ազատազէն»-ի որոշմամբ՝ 500.000 ՀՀ դրամը փոխանցվել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամին։
«Մեզ համար կարեւոր է կազմակերպել նման միջոցառումներ, որոնց շրջանակում ձեւավորվում են նոր կապեր ու ծանոթություններ ՏՏ համայնքի ներսում, որոնց շնորհիվ էլ հետագայում կյանքի են կոչվում էլ ավելի մեծ նախաձեռնություններ»,-նշել է Մրցաշարի կազմակերպչական թիմի անդամ Լիլիթ Հակոբյանը:
IT Intellectual Cup ամենամյա առաջնության նպատակն է ինտելեկտուալ շփման միջավայր ձեւավորել ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջեւ։ Այն առաջին անգամ անցկացվել է 2019-ին: