17:39 | 15.11.24 | Նորություններ | 1229

Գաղտնաբառեր, որ պետք չէ օգտագործել

NordPass-ի ամենատարածված գաղտնաբառերի ցուցակը կրկին բացահայտում է օգտատերերի կրեատիվության պակասը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ «123456» գաղտնաբառը ճանաչվել է աշխարհում ամենատարածվածը։

Նույն թվերի շարքը հինգ անգամ վեց տարվա ընթացքում գլխավորել է NordPass-ի ցուցակները՝ միայն 2022 թվականին զիջելով «password» բառին։ Եթե շրջանցենք QWERTY-ները, ABC-ները եւ 123-ները, ստանում ենք փոքրիկ պատկերացում, թե ինչ է մտածում մարդկությունը, երբ ընտրում է այն տողը, որը պետք է պաշտպանի իր տվյալները։

Կան մարդիկ, որոնք ընտրում են «iloveyou», եւ կան նրանք, որ նախընտրում են «fuckyou»: Ուրիշները ավելի կոնկրետ հետաքրքրություններ ունեն, օրինակ՝ «pokemon», «naruto», «samsung» եւ «minecraft»: Շատերը պարզապես անուններ են օգտագործում, օրինակ՝ «michelle» կամ «ashley», բայց գոնե որոշ մարդիկ փորձում են ստեղծել «P@ssw0rd»-ի պես անվտանգ տարբերակ (ի դեպ, դրա կոտրումը նույնպես մեկ վայրկյանից պակաս ժամանակ է պահանջում)։

Հետաքրքիր էր նաեւ տարբեր երկրների գաղտնաբառերի ցուցակների փոքր տարբերությունները։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայի ցուցակում «liverpool»-ը մոտ է վերեւում, մինչդեռ Ավստրալիայում «lizottes»-ը (ռեստորան եւ կենդանի երաժշտության վայր, որը ներկայում կոչվում է Flamingos Live): Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆինլանդիան եւ Հունգարիան, «salasana» եւ «jelszo» բառերը բարձր դիրքում են. երկուսն էլ թարգմանվում են որպես «գաղտնաբառ»։

NordPass-ը նշում է, որ ցուցակը կազմելիս օգտագործել է 2.5TB ծավալով տվյալների բազա «հանրային հասանելի աղբյուրներից», որոնցից որոշները հայտնաբերվել են dark web-ում։ Այս գաղտնաբառերից շատերը հաքերները կարող են գուշակել միլի վայրկյանների ընթացքում, ուստի եթե ձեր գաղտնաբառը այս ցուցակում է, հավանաբար ժամանակն է այն փոխել ավելի անվտանգ տարբերակով, քան «secret»-ը կամ գուցե փորձեք passkeys-եր։

Ահա 10 ամենատարածված գաղտնաբառերը.

1.    123456
2.    123456789
3.    12345678
4.    password
5.    qwerty123
6.    qwerty1
7.    111111
8.    12345
9.    secret
10.    123123