13:53 | 12.11.24 | Նորություններ | 1345
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ «Լեվայ սեմիքոնդաքթորս ՓիԹիԻ» ՍՊԸ-ի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Հուշագրով նախատեսվում է նախարարության աջակցությունը Հայաստանում առաջին անգամ բազմաբաղադրիչ կիսահաղորդչային եւ սիլիցիումային ֆոտոնիկ միկրոսխեմաներ արտադրելու գործում՝ նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, կիսահաղորդչային արդյունաբերության արժեշղթայի տեղայնացմանը՝ կիսահաղորդիչների ոլորտում նորարարության, աճի եւ մրցունակության ապահովմամբ, հավելյալ արժեք ստեղծելու նպատակով:
Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել ծրագրին, մասնավորապես, գիտահետազոտական նախաձեռնություններին՝ կիսահաղորդիչների տեխնոլոգիաներում նորարարության խթանման նպատակով, աշխատակիցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ միջազգային շուկաներ մուտք գործելու եւ շահագրգիռ գործընկերների հետ հնարավոր համագործակցություն հաստատելու գործում:
«Լեվայ Սեմիքոնդաքթորս» ՍՊԸ-ի համահիմնադիր Ամիթ Ագրեւալն իր հերթին ներկայացրել է ընկերության տարիների փորձն ու ձեռքբերումները, Հայաստանի հետ կապված հեռանկարները:
Կողմերը քննարկել են նաեւ համագործակցության հետագա քայլերը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ուղղություններով։