Հայկական Nomiq ստարտափը՝ EWC Armenia 2024-ի ազգային հաղթողը, Էր Ռիադում անցկացվող Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի (EWC 2024) համաշխարհային եզրափակչում նվաճել է 1-ին մրցանակը:
Հինգ օր տեւած մրցակցությանը մասնակցել է 52 երկրից 100 լավագույն ստարտափ, եւ nomiq-ը դարձել է գաղափարի փուլի չեմպիոն՝ ստանալով $50 000 եւ բազմաթիվ այլ մրցանակներ:
Nomiq-ը վեբի վրա հիմնված քիչ կոդով հարթակ է backend-ի մշակման համար: Այս ստարտափը հեղափոխում է ծախսերի օպտիմիզացումը եւ արագացնում բարդ լուծումների շուկա դուրս գալու ժամանակը՝ ավտոմատացնելով կոդերի ստեղծումը եւ հնարավորություն տալով արագ փոխակերպում գաղափարից հավելված:
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) ազգային կազմակերպիչն է։