15:15 | 08.11.24 | Նորություններ | 1361
Amazon-ը բանակցություններ է սկսել Anthropic-ի մշակած Claude-ում նոր ներդրման շուրջ, սակայն, ըստ The Information-ի աղբյուրների, կա մեկ պայման՝ մոդելներին մարզելու համար ընկերությունը պետք է օգտագործի հենց Amazon-ի նախագծած չիպեր։
Ստարտափը նախապատվությունը տալիս է Nvidia-ի մշակումներին, թեեւ այն լեզվական մոդելներ է պատրաստում Amazon-ի ամպային ենթակառուցվածքում։ Amazon-ը եւ Anthropic-ը հրաժարվել են մեկնաբանություններից:
TechCrunch-ը նշում է, որ հանուն ներդրման Claude-ի մշակողը կարող է վերանայել սովորությունները։ 2024-ի սկզբին ընկերությունը կանխատեսել էր, որ մեկ տարի անց ստիպված կլինի ծախսել առնվազն 2,7 միլիարդ դոլար մոդելների վերապատրաստման եւ մասշտաբների վրա:
Anthropic-ը հիմնադրվել է OpenAI-ի նախկին հետազոտությունների գծով տնօրեն Դարիո Ամոդեի կողմից՝ ընկերությունից հեռացած այլ աշխատակիցների հետ միասին: Ստարտափը մշակում է ChatGPT-ի անալոգը` Claude չատբոտը: 2021 թվականին իր մեկնարկից ի վեր, Anthropic-ը հավաքել է 9,7 միլիարդ դոլար։ Ներդրողների թվում են Amazon-ը, Google-ը, Spark Capital-ը, Salesforce Ventures-ը եւ այլն:
2024 թվականի սեպտեմբերին, ըստ The Information-ի, այն սկսել է բանակցություններ սկսել 30-40 միլիարդ դոլարի ներդրումային նոր փուլի համար: Համեմատության համար նշենք, որ OpenAI-ը հոկտեմբերի ներդրումներից հետո գնահատվում է 157 միլիարդ դոլար: