17:50 | 29.10.24 | Նորություններ | 10921
Viva-ի` «Վիրտուալ ԱՀԿ» (վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունից օգտվող կազմակերպությունները կարճ ժամանակահատվածում եւ նվազագույն ջանքերով վաճառքի ցուցանիշի եւ հաճախորդների աճ են գրանցել:
Ո´չ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ո´չ էլ զանգերի մեծ հոսքը դրան չեն խանգարել: Ավելին՝ հնարավոր է եղել մեկ կետից՝ առանց մարզային մասնաճյուղեր այցելելու, հստակ վերլուծել եւ գնահատել բոլոր աշխատակիցների կատարողականը: «Վիրտուալ ԱՀԿ»-ն ամեն ինչ համակարգում է արագ եւ ավտոմատացված ռեժիմով:
Viva-ի կորպորատիվ հաճախորդ դարձած ընկերություններից մեկը «Վիրտուալ ԱՀԿ»-ից օգտվում է շուրջ տասն ամիս եւ այդ ծառայությունը համարում է շատ կարեւոր իր բիզնեսը կառավարելու համար: Արձանագրված տվյալները թույլ են տալիս ընդգծել, որ ձեռքբերումներն էական են. ընկերությունը լիարժեք տիրապետում է եւ´ հաճախորդների պահանջների, եւ´ աշխատակիցների կատարողականի, եւ´ վաճառքների ծավալի տվյալներին:
«Վիրտուալ ԱՀԿ-ի միջոցով ունեցել ենք վաճառքի եւ հաճախորդների աճ ու նաեւ կարողանում ենք հետեւել բոլոր աշխատակիցների աշխատանքին: Այս ընթացքում ունեցել ենք 15 000-ից ավելի զանգ: Թեեւ ժամանակի առումով հնարավոր չի լինում անընդհատ ֆիզիկապես ներկա լինել տարբեր մարզերի մասնաճյուղերում, բայց Viva-ի ԱՀԿ-ի միջոցով կարողանում եմ լիարժեք տեղեկանալ 3 մասնաճյուղի աշխատակիցների, իրականացված աշխատանքի եւ բաց թողնված զանգերի մասին»,- ասում է «Մանանա թեքնոլոջի» ընկերության կոմերցիոն տնօրեն Սարգիս Ներսիսյանը:
Անկախ բիզնեսի չափից եւ աշխատակիցների թվից՝ «Վիրտուալ ԱՀԿ»-ից օգտվող կազմակերպությունները, նվազագույն ներդրումներ կատարելով ժամանակն ու ռեսուրսները խնայելով, համակարգված եւ արդյունավետ բիզնես գործընթացներ են վարում ֆիքսված շարժական համակցման տեխնոլոգիայի՝ FMC (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ: Արդյունքում՝ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին եւ ապահովում.
• սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
• ձայնային ողջույն եւ խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
• զանգերի բաշխում եւ բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ կապի ապահովման համար,
• վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի եւ բջջային հավելվածի միջոցով:
«Վիրտուալ ԱՀԿ»-ի վեբ-ինտերֆեյսն ունի զանգերի մշակման բազմաթիվ գործառույթներ՝ զանգերի երթուղիների եւ համարների ժամանակացույցի կարգավորում, զանգերի վերահասցեավորում, բաց թողնված զանգերի վերաբերյալ ծանուցումներ, ինտեգրում CRM-ին եւ այլն: Բջջային հավելվածը հասանելի է Android եւ iOS օպերացիոն համակարգերի համար:
«Վիրտուալ ԱՀԿ» ծառայության միացումը կատարվում է մեկ աշխատանքային օրում, չի պահանջում կապիտալ ներդրումներ, իսկ ծառայության դիմաց ամսական վճարը սկսվում է ընդամենը 7 000 ՀՀ դրամից։ Նաեւ տրվում է մեկ շաբաթ՝ անվճար փորձելու համար:
Առավել ամբողջական տեղեկություն հասանելի է այստեղ։