16:42 | 16.10.24 | Նորություններ | 1724
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Huawei Technologies Armenia-ի գլխավոր տնօրեն Ջըն Սիոսյուին՝ քննարկելու փոխգործակցության հնարավորությունները:
Ռուբեն Սիմոնյանը հանգամանալից ներկայացրել է նախարարության գործունեության առաջնահերթությունները, ծրագրերն ու խնդիրները, ռազմավարական ուղղություններն ու ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթի առաջարկող հարկային եւ մի շարք այլ արտոնություններ, որոնք նպաստելու են երկրում օտարերկրյա ընկերությունների կողմից ներդրումների հետ կապված հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանը:
Քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները՝ մասնավորապես, ընկերության կազմում հայաստանյան բուհերի երիտասարդ կադրերի ներգրավման, վերարտադրության միջոցով ընկերությունում նոր աշխատակիցների համալրման հնարավորությունը, ինչպես նաեւ համագործակցությունը գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների (R&D) եւ համալիր տեխնիկական լուծումների ոլորտում:
Ջըն Սիոսյուն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, փոխգործակցության՝ կրթական, փորձի փոխանակման, հեռահաղորդակցության զարգացման եւ այլ հնարավորություններն ու պոտենցիալը, որ տեսնում են Հայաստանում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության հնարավորությունների շուրջ: