17:36 | 11.10.24 | Նորություններ | 1100

Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել ՀՖՀՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, որոնք իրենց շնորհավորական ուղերձներն են հղել շրջանավարտներին։

«Fastex-ը՝ որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ, մշտական աջակցություն է ցուցաբերում կրթության ոլորտին՝ իր ներդրումն ունենալով մասնագիտական բարձր որակի կրթության ապահովմանը։ Բացի այդ, Fastex-ը հովանավորում է նաեւ ասպիրանտական կրթաթոշակների ծրագիրը եւ պարբերաբար օգնում համալսարանին՝ ենթակառուցվածքներին վերաբերող հարցերում։ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին կարեւորել է Fastex-ի աջակցությունը եւ հույս հայտնել, որ գործակցությունը կլինի շարունակական»,- ասված է հաղորդագությունում։