14:51 | 11.10.24 | Նորություններ | 1119

Team Talks փոդքասթը WCIT-ի մասնակից է դարձրել բոլոր ցանկացողներին

Team Telecom Armenia-ի աջակցությամբ հոկտեմբերի 4-ից 7-ը Երեւանում կայացել է տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության եւ տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը։

Միջոցառման գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ն իր տաղավարում անցկացրել է Team Talks փոդքասթը՝ հյուրընկալելով մի շարք հեղինակավոր բանախոսների՝ ի դեմս Nvidia Omniverse-ի եւ սիմուլյացիոն տեխնոլոգիաների ուղղությամբ ընկերության փոխնախագահ Ռեւ Լեբարեդեանի, Agenus եւ COAF հիմնադիր Գարո Արմենի, intent.ai-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Հարութ Մարտիրոսյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի։

Team Talks-ի շրջանակում ելույթ են ունեցել նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, տնօրենների խորհրդի նախագահ եւ ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Team Talks-ի բանախոսները բազմաբովանդակ քննարկում են ծավալել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության զարգացման արդի միտումների եւ նախադրյալների վերաբերյալ, ինչպես նաեւ ընդգծեցին նորարարությունների ներդրման կարեւորությունը եւ ինովացիոն ոլորտում առկա հեռանկարները։ Team Telecom Armenia-ի Յություբյան ալիքով եւ Ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակման շնորհիվ Team Talks-ը WCIT-ի մասնակից է դարձրել բոլոր ցանկացողներին։

«Հարկ է եւս մեկ անգամ ընդգծել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ունի ռազմավարական նշանակություն` ինչպես տեխնոլոգիական առաջընթացի, այնպես էլ ՀՀ տնտեսության վրա ունեցած իր ազդեցության տեսանկյունից։ Ունենալով մեր գործունեության հիմքում այս տեսլականը՝ առաջնային է հնարավորին չափ նպաստել եւ բաղկացուցիչ մաս դառնալ այդ կարեւոր առաքելության իրագործմանը», - նշել է Team Telecom Armenia–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

WCIT2024/DigiTec 2024-ի ընթացքում Հայաստան էին ժամանել ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից, նշանավորվել են մի շարք պայմանավորվածություններ, որոնք միտված են Հայաստանյան ՏՀՏ ոլորտում տեխնոլոգիական եւ նորարարական առաջընթացի ապահովմանը։

Հայաստանում երկրորդ անգամ տեղի ունեցած համաշխարհային IT կոնգրեսի շրջանակում Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստան է այցելել «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրեն եւ Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու Ռոդրիգո Մեսսին: Այցելության հիմնական նպատակն էր Հայաստանում ապորտի, մեդիայի եւ տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների քննարկումը եւ արդի միտումների բացահայտումը։