09:55 | 11.10.24 | Նորություններ | 6508

Քննարկվել են կրթության հարցերը ԱԲ եւ մեքենայական ուսուցման ոլորտներում

Yandex Armenia-ն կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված արհեստական բանականությանն (AI) եւ մեքենայական ուսուցմանը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են մասնագետների պատրաստման արդի միտումները եւ կրթական ծրագրերի բարելավման հնարավորությունները:


Քննարկմանը մասնակցել են Հայաստանի համալսարանների ներկայացուցիչներ, հասարակական տարածք Yandex Hall-ի գործընկերներ՝ YerevaNN եւ Armenian Code Academy, ինչպես նաեւ ուսանողներ, դասախոսներ, օնլայն կրթության մասնագետներ:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ քննարկում կլոր սեղանի շուրջ, որտեղ մասնակցեցին Ամերիկյան համալսարանի (AUA), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) եւ Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) պրոֆիլային ֆակուլտետների դեկաններ: Մասնակիցները քննարկել են մեքենայական ուսուցման ոլորտում մասնագետների պատրաստման ծրագրերը, նրանց հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները:

Քննարկման ընթացքում նշվեց, որ տեխնիկական մասնագիտությունների ուսանողները ձգտում են որքան հնարավոր է շուտ սկսել իրենց մասնագիտական կարիերան: Ուստի կարեւոր է, որպեսզի ուսումնական ծրագիրը համապատասխանի բիզնեսի պահանջներին, իսկ ուսանողները ունենան հնարավորություն սովորելու գործնական մասնագետներից: Գործնական մասնագետների պատրաստման նպատակով Yandex Armenia-ն իրականացնում է մի շարք կրթական նախաձեռնություններ՝ համալսարանների հետ համատեղ: Օրինակ, ՀՌՀ-ի կիրառական մաթեմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի ուսանողներին տրամադրվում է խորացված մեքենայական ուսուցում, իսկ ԵՊՀ-ում կազմակերպել է անվճար ինտենսիվ դասընթաց գեներատիվ մոդելավորման ոլորտի վերաբերյալ:


«Կարեւոր է, որպեսզի ուսանողներն ունենան հնարավորություն շփվել իրենց ոլորտի հաջողակ մասնագետների հետ. կենդանի օրինակները հաճախ լավագույն մոտիվացիան են կրթության ոլորտում եւ կարիերայում հաջողությունների հասնելու համար: Այդ նպատակով մենք ստեղծել ենք Yandex Hall-ը՝ հասարակական տարածք մեր երեւանյան գրասենյակում : Սա այն վայրն է, որտեղ կարելի է շփվել եւ փոխանակվել փորձով: Այստեղ պարբերաբար անցկացվում են հանդիպումներ, որտեղ երիտասարդ մասնագետները կարող են ոչ միայն լսել պրոֆեսիոնալների դասախոսություններ, այլեւ անձամբ շփվել նրանց հետ»,- ասել է Yandex Armenia մարդկային ռեսուրսների ղեկավար Լուսին Միրզոյանը:

Yandex ընկերության փորձագետները ներկայացրեցին, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում կրթության, դասավանդման եւ գիտական հետազոտությունների մոտեցումները: Իրենց խոսքով, արհեստական բանականության գործիքները, որոնք լայնորեն հասանելի են դարձել ընդամենը մի քանի տարի առաջ, արդեն ակտիվորեն ներդրվում են ամբողջ աշխարհում հայտնի առաջատար համալսարանների եւ տեխնոլոգիական ընկերությունների կրթական գործընթացներում: Տվյալ գործիքները օգնում են պատրաստել մասնագետներ ոչ միայն արհեստական բանականության, այլ նաեւ այլ ոլորտներում: Այս գործիքների տրամաբանական օգտագործումը թույլ է տալիս մշակել էլ ավելի արդյունավետ ուսուցման ռազմավարություններ ինչպես ուսանողների, այնպես էլ դասավանդողների եւ մենթորների համար:

Yandex Armenia ընկերությունը 2017 թվականից ակտիվորեն աջակցում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի զարգացմանը: Ընկերության կրթական նախաձեռնությունների թվում են՝ 2017 թվականին EIF հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ծրագրավորման դպրոցները՝ Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում, Armenian Code Academy-ի հետ գործընկերային ծրագրերը, ՀՌՀ-ում տվյալների գիտության դասընթացները եւ ԵՊՀ-ում՝ գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացները: Այս ծրագրերում ակտիվ մասնակցություն ունեցած բազմաթիվ շրջանավարտներ աշխատում են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ զարգացնում ծառայություններ ամբողջ աշխարհում: