17:47 | 10.10.24 | Նորություններ | 12128

Viva-ն արձանագրում է ամպային ծառայությունների աճող պահանջարկ

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ամբողջ աշխարհում աճում է ամպային ծառայությունների պահանջարկը, եւ Հայաստանը դրանից անմասն չի մնում:

2018 թվականից Հայաստանում ամպային ծառայությունների տրամադրման գործում իր հստակ դիրքն է գրավել Viva ընկերությունը՝ ամպային ծառայությունների ամենատարբեր եւ նորարարական փաթեթները ներկայացնելով հայաստանյան շուկայում: Viva-ն հայաստանյան առաջին օպերատորն է, որն իրականացրել է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001 ստանդարտների պահանջները: Ներկայում Viva-ում ներդրված են ISO/IEC 27001/2022 պահանջները:

«Մեծ տվյալներ գեներացնող ամենախոշոր ընկերություններն այսօր առողջապահական հաստատություններն են: Մեր հարթակը տեղադրված է Viva-ի ամպային ենթակառուցվածքում, եւ մենք կարողանում ենք տվյալների եւ ծառայությունների բարձր հասանելիություն ապահովել: Նախկինում ընդունված էր տվյալներն անպայման հիվանդանոցում պահել, բայց ժամանակի ընթացքում ամպային տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին դրանք ապահով պահել վիրտուալ տարածքում եւ էֆեկտիվորեն ընդլայնել. տվյալներն ինչքան մեծանում են, այնքան ենթակառուցվածքը կարող է ապահովել այդ տվյալների հասանելիությունը: Իրականում ի՞նչն է լավ ամպային տեխնոլոգիաներում: Վերջին տեխնոլոգիաներն են օգտագործվում, որպեսզի հնարավոր լինի ապահովել կրկնակի պահուստավորում եւ խուսափել տվյալների կորստից, ինչը կրիտիկական է առողջապահական տվյալների համար: Երկրորդը՝ այն համապատասխանում է անվտանգության միջազգային ստանդարտներին: «HiCare» թվային հարթակի հիմնական նպատակն է բարելավել բժշկական ծառայությունների որակը եւ ծախսարդյունավետությունը»,- ասել է «Care Technologies» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ղուլյանը:

Viva-ի ենթակառուցվածքները նոր են եւ համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին: Պահուստային էլեկտրամատակարարումն իրականացվում է երկկողմանի առանձնացված ենթակայաններից սնուցման միջոցով, տեղադրված են պահուստային դիզելային գեներատորներ եւ անխափան հիմնական եւ պահուստային սնուցման աղբյուրներ (UPS), ինչի շնորհիվ հնարավոր է ապահովել շուրջօրյա անխափան էլեկտրասնուցում։ Առկա են հովացման, հրդեհաանվտանգության, ինչպես նաեւ տեսադիտարկման ժամանակակից համակարգեր եւ անհրաժեշտ ենթակառուցվածքներ կիբերհարձակումներից պաշտպանության համար:

Viva-ի ամպային ծառայություններից օգտվող կազմակերպությունները տարեցտարի ավելանում են: 2020 թվականին համավարակով եւ տեխնոլոգիաների կտրուկ զարգացմամբ պայմանավորված` Viva-ի ամպային ծառայություններից օգտվողների քանակում գրանցվել է 18 տոկոս աճ: Ամենաբարձր աճը՝ 40 տոկոս, գրանցվել է 2022 թվականին՝ պայմանավորված ՏՏ շուկայի աշխուժացմամբ, երբ ոլորտի բազմաթիվ կազմակերպություններ տեղափոխվեցին եւ/կամ մասնաճյուղեր բացեցին Հայաստանում: Viva-ի ամպային ծառայություններն օգտագործողների 19 տոկոսը կազմում է ՏՏ ոլորտի ընկերությունները, 37 տոկոսը ամենատարբեր ծառայություններ մատուցող է: Եռյակը եզրափակում են վաճառքի ծառայություններ մատուցող կազմակերպությունները:

Վերջին տարիներին Viva-ի ամպային ծառայություններից օգտվողների ցանկում ավելանում են բժշկական հաստատությունները, ինչը պայմանավորված է բժշկական ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացմամբ:

Viva-ն հաճախորդներին առաջարկում է ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված հետեւյալ լուծումները.

•    ենթակառուցվածքը որպես ծառայություն (Infrastructure as a Service, հապ.՝ IaaS). հաճախորդին բազմատեսակ ամպային ենթակառուցվածքի՝ սերվերների, տվյալների պահման համակարգերի, ինչպես նաեւ այդ ռեսուրսների կառավարման համար ծրագրային ապահովման տրամադրում: Viva-ի կողմից տրամադրվող ամպային հարթակը կառավարվում է վիրտուալ ՏՏ-ի եւ ենթակառուցվածքների կառավարման համար արդյունավետ եւ առաջադեմ լուծում հանդիսացող VMWare Cloud Director-ի միջոցով: Այս համակարգը ներառում է vCloud Director Edge Gateway-ը, որը գործում է որպես վիրտուալ երթուղիչ՝ հեշտացնելով կապը այս ցանցերի եւ արտաքին միջավայրերի միջեւ: vCloud Director Edge Gateway-ը թույլ է տալիս հավասարակշռել կապուղիների ծանրաբեռնվածությունը, VPN կապը եւ firewall-ը:

•    Veeam պահուստային պատճենում, որի միջոցով հնարավոր է ավտոմատացնել ամպային տիրույթում տեղակայված բոլոր վիրտուալ սերվերների միասնական պահուստային պատճենումը: