10:52 | 07.10.24 | Նորություններ | 887

Fastex-ը «Գիտության շաբաթ» փառատոնի գլխավոր հովանավորն էր

Հոկտեմբերի 1-6-ն Ազատության հրապարակում անցկացվել է «Գիտության շաբաթ» փառատոնը, որի գլխավոր հովանավորը Fastex-ն է։ Միջոցառմանը Fastex-ը ներկայացրել է իր YoCerebrum ու Cerebrum Intelectus նախագծերը եւ տեղեկատվական դասընթացների շարքը։

Այցելելով Fastex-ի տաղավար՝ ներկաները ծանոթացել են Cerebrum Intelectus եւ YoCerebrum նախագծերին, մետավերս տիրույթին եւ ԵՊՀ-ում իրականացված «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքները» թեմայով դասընթացին։

«Fastex-ը կարեւորում է Հայաստանում գիտությանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունների անցկացումը, որն իր հերթին ձեւավորում է մրցունակ էկոհամակարգ եւ նպաստում հասարակության շրջանում ոլորտի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը:
 Տեխնոլոգիական աշխարհի եւ գիտության ոլորտի հանդեպ հետաքրքրվածների համար այս նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է՝ ստանալ տպավորիչ փորձառություն եւ դառնալ տեխնոլոգիական ապագայի մի մասը»,- ասվում է հաղորդագրությունում:

Միջոցառման ընթացքում մրցույթը հաղթած ուսանողները կարող են այցելել Երեւանում գտնվող ftNFT Phygital Space եւ մասնակցել Cerebrum Intelectus-ի կողմից իրականացվող մեկ բաց դասի։

««Գիտուժի» նպատակն է զարգացնել միջգիտակարգային համագործակցության մշակույթը Հայաստանում՝ ուսումնական հաստատություններում սովորող աշակերտներին եւ ուսանողներին ներգրավելով գիտության եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։
Fastex-ի նորարական մոտեցումների ինտերգումը կնպաստի գիտության զարգացմանն ու մրցունակ ոլորտի ձեւավորմանը»,- ասվում է հաղորդագրությունում: