11:41 | 03.09.24 | Նորություններ | 1957

DataArt-ն կրթաթոշակներ կտրամադրի Intro to Python դասընթացի արցախցի մասնակիցներին

DataArt-ը ընկերությունն ամբողջական կրթաթոշակներ է տրամադրում արցախցիներին Armenian Code Academy-ի կողմից իրականացվող Intro to Python դասընթացին մասնակցելու համար:

Դասընթացը ուղեցույց է հանդիսանում կայքերի մշակման, տվյալագիտության, մեքենայական ուսուցման, արհեստական բանականության և այլ ուղղությունների համար:

Գրանցվել կարելի է այստեղ՝ https://forms.gle/8qRfbWQEyDYGTPjG8:

ACA-ը, Technological Education Foundation-ի հետ համատեղ, տրամադրում է կրթաթոշակներ Արցախի մեր հայրենակիցներին՝ ստեղծելով պայմաններ տեխնոլոգիական ոլորտի մրցունակ մասնագետ դառնալու համար։

Intro to Python դասընթացի կրթաթոշակները տրամադրվում են DataArt ընկերության աջակցությամբ։ Կրթաթոշակային ֆոնդը հավաքել են DataArt-ի աշխատակիցները, իսկ հավաքված միջոցները կրկնապատկվել են ընկերության կողմից։