10:39 | 03.09.24 | Նորություններ | 1748

Կներկայացվեն SAFE պայմանագրերի նոր հնարավորությունները

Սեպտեմբերի 10-ին ստարտափներին կներկայացվեն այն բոլոր նոր հնարավորությունները, որոնք առաջարկում են SAFE պայմանագրերը։

Միջոցառումը կազմակերպել է BANA Angels-ը՝ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համատեղ։

BANA Angels-ի եւ Հայաստանի ներդրումային խորհրդի առաջատար փորձագետները մանրամասն պատկերացումներ կներկայացնեն նոր առկա հնարավորությունների վերաբերյալ։ Ելույթներով հանդես կգան առաջատար տնտեսագետ, Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, ավագ իրավախորհրդատու Հայկ Մալխասյանը, ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանը եւ այլք։

Ազգային ժողովը վերջերս ընդունել է SAFE պայմանագրերի վերաբերյալ նոր օրենք, որը մշակվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի կողմից:

Իրավական առումով ՍԵՅՖ (SAFE) պայմանագիրը համաձայնություն է, որի շրջանակում ներդրողն ընկերությունում ներդնում է դրամական միջոցներ, որպես կանոն համեմատաբար ոչ մեծ ծավալի, պայմանով, որ եթե ընկերությունը հասնի հաջողության (ներգրավի շատ ավելի մեծ ներդրումներ, ձեռք բերվի ավելի խոշոր ընկերության կողմից եւ այլ) ներդրողը կստանա իր ներդրման դիմաց որոշակի քանակի բաժնետոմսեր։