15:09 | 29.07.24 | Նորություններ | 9857

Wi-Fi Calling. զանգեր ու SMS-ներ արտերկրում՝ նույն սակագներով, ինչպես Հայաստանում

Wi-Fi Calling. այս ծառայությունը հասանելի է միայն Viva-ի բաժանորդներին: Այսինքն՝ Viva-ի բաժանորդներն Wi-Fi ցանցի միջոցով զանգ կատարելու, ստանալու, SMS ուղարկելու ու ստանալու բացառիկ հնարավորություն ունեն:

Ընդ որում՝ բոլոր զանգերի ու SMS-ների համար կիրառվում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները եւ ծառայությունների ներառումները: Ծառայության ակտիվացումն անվճար է:

Wi-Fi Calling-ի օգնությամբ Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես կարող են մշտապես մնալ կապի մեջ Հայաստանի հետ՝ զանգեր կատարել ու զանգեր ստանալ, ստանալ եւ ուղարկել SMS-ներ նույն սակագնով, ինչ Հայաստանում գտնվելիս՝ մշտապես օգտագործելով իրենց հայկական համարը:

Wi-Fi Calling-ի միջոցով զանգեր ստացողի համար կարեւոր չէ, թե որտեղ է գտնվում` արտերկրում, թե Հայաստանում: Ընդամենը պետք է, որ Viva-ի բաժանորդը սմարթֆոնի կարգավորումներում ակտիվացնի Wi-Fi Calling-ը եւ միանա որեւիցե Wi-Fi ցանցի, որպեսզի կարողանա կատարել կամ ստանալ զանգեր, ուղարկել ու ստանալ SMS հաղորդագրություններ: Ինչպես Հայաստանում գտնվելու դեպքում Wi-Fi Calling-ի միջոցով արտասահմանում գտնվելիս ստացվող մուտքային զանգերն ու SMS հաղորդագրություններն անվճար են:

Ենթադրենք՝ Դուք գտնվում եք արտերկրում եւ անհրաժեշտ է կատարել բանկային գործարք կամ վճարում կամ առցանց խանութներում հայտնվել են «թեժ» առաջարկներ, եւ գնելու համար Ձեզանից պահանջվելու է կարճ հաղորդագրության միջոցով հաստատում։ Ձեզ դրա համար անհրաժեշտ կլինի ընդամենը Wi-Fi ցանց, որի միջոցով առանց լրացուցիչ վճարների կստանաք անհրաժեշտ կարճ հաղորդագրությունը։ Ահա այն դեպքերից մի քանիսը, երբ Ձեզ անհրաժեշտ կլինի Wi-Fi Calling-ի միջոցով SMS ստանալու եւ ուղարկելու հնարավորությունը.

•    քարտային/բանկային գործարքի վերաբերյալ ցանկացած SMS ծանուցում,
•    վարկի հերթական մարման ժամկետի վերաբերյալ SMS ծանուցում,
•    SMS հաղորդագրությունների հասանելիություն՝ արտերկրում ռոումինգ չունենալու դեպքում,
•    գործնական SMS հաղորդագրություն ստանալու հնարավորություն եւ այլն:

Wi-Fi Calling ծառայությունից օգտվելու՝ զանգեր կատարելու/ստանալու, SMS ստանալու/ուղարկելու համար, անհրաժեշտ է ունենալ Wi-Fi Calling ֆունկցիայով հեռախոս:

Հեռախոսի կարգավորումներում անհրաժեշտ է ակտիվացնել Wi-Fi Calling-ը եւ միացնել ցանկացած Wi-Fi ցանցի: Ցանկալի է նախապես միացնել «Ինքնաթիռի ռեժիմ»-ը (Airplane/Flight mode).

Արտերկրում Wi-Fi Calling-ից օգտվելիս գործում են նույն սակագները, ինչ Հայաստանում գտնվելիս: Wi-Fi Calling ծառայությունը հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին:

Wi-Fi Calling ու VoLTE ծառայությունների օգտատերերի ընդհանուր քանակը հատել է 1 միլիոնի սահմանը: