17:54 | 26.07.24 | Նորություններ | 1418

Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում

Sevan Startup Summit-ը ամենամյա վրանային բիզնես ֆորումը կրկին իր շուրջ է համախմբել նորարար ստարտափների, ձեռներեցների, ներդրողների եւ մենտորների ամբողջ աշխարհից:

Team Telecom Armenia-ն դարձել է այս միջոցառման տեխնոլոգիական գործընկերը՝ նպատակ ունենալով ոգեշնչելու երիտասարդ տաղանդներին եւ ամրապնդել Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ելույթ է ունեցել «էլեկտրոմոբիլների ապագան Հայաստանում. ինչպես պետք է փոխել ենթակառուցվածքները» թեմայով։ Նա ներկայացրել է ընկերության նոր՝ Team Energy պրոդուկտը, որը կարելի է ասել՝ մեծ ընկերության ներսում դարձել է «ստարտափ»։

«Էլեկտրամոբիլների ապագան Հայաստանում կախված է ոչ միայն տեխնոլոգիաներից, այլեւ մեր պատրաստակամությունից՝ փոխելու ենթակառուցվածքները եւ մտածելակերպը: Team Energy-ի միջոցով մենք ձգտում ենք ստեղծել մի էկոհամակարգ, որտեղ էլեկտրամոբիլների օգտագործումը դառնում է ոչ միայն հնարավոր, այլեւ գերադասելի: Մեր նպատակն է ոչ միայն հեշտացնել էլեկտրամոբիլների օգտագործումը, այլեւ ձեւավորել կայուն զարգացման մշակույթ»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։



Սեւանյան այս ֆորումը լուրջ դերակատարում է ունեցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձեւավորման եւ զարգացման գործում։ Այն վերջերս ձեռք է բերել միջազգային համբավ եւ անցկացվել Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Հնդկաստանում՝ Սիսայդ Ստարտափ Սամմիթ անվան ներքո։ Այս տարի Սամմիթի շրջանակում անցկացվել է Sevan EV Rally 2024–ը, որի մասնակից էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորումն իրականացվում էր հատուկ ավտովազքի համար տեղադրված Team Energy արագ լիցքավորման կայաններում։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել Սեւանի էկոմիջավայրի վրա եւ խթանել էլեկտրամեքենաների տարածումը:

Sevan Startup Summit-ի տնօրեն Վահագն Ռափյանի խոսքով՝ նոր միջոցառումների անցկացմամբ իրենք փորձում են Սամմիթն ավելի ներառական դարձնել եւ նոր ինդուստրիաներ ներգրավել. «Արդեն մի քանի տարի է, ինչ Team-ն աջակցում է մեզ եւ բավականին լուրջ ենթակառուցվածք ենք ստեղծել երկու տարվա ընթացքում՝ ապահովելով Wi-Fi ծածկույթ այս հսկայական տարածքում»։

Team Energy լիցքավորման 64 կայան տեղակայված է Հայաստանի ողջ տարածքում։ Հավելվածն օգտագործում է օրական շուրջ 1000 մարդ, իսկ վերջին վեց ամսվա ընթացքում կրկնապատկվել է բաժանորդների կողմից կՎտ-ների օգտագործումը։