Modicus Prime-ը հավաքել է $3,5 միլիոն սաղմնային փուլի ֆինանսավորում՝ դեղերի արտադրության որակի վերահսկման ոլորտում հեղափոխական առաջընթացի համար:
Այս փուլը գլխավորում է Silverton Partners-ը՝ Alumni Ventures-ի եւ այլ նշանավոր վենչուրային ընկերությունների լրացուցիչ աջակցությամբ:
Հայ հիմնադիր ունեցող Modicus Prime-ը լուծում է արհեստական բանականության (AI) եւ համակարգչային տեսողության (computer vision) խնդիրներ կենսաբանական բնագավառում, ինչպես նաեւ՝ հետազոտությունների եւ արտադրման ժամանակ որակի վերահսկման եւ անոմալիաների հայտնաբերման նպատակով իրական ժամանակում որոշումներ կայացնում: Ընկերությունը մշակում է ծրագրային լուծումներ, որոնք ապահովում են իրական ժամանակում կենսաբանական պատկերների տեսողական վերլուծություն եւ ահազանգում հայտնաբերված աղտոտվածության մասին։
Modicus Prime-ը հիմնադրել եւ ղեկավարում է Թեյլոր Չարտիերը։ Ընկերությունը Հայաստանում ունի ինժեներների թիմ, որը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը։ Այն ներկայում համագործակցում է աշխարհի որոշ խոշորագույն դեղագործական ընկերությունների հետ։ Հատկանշական է, որ երեք հայկական VC՝ Granatus Ventures-ը, Triple S Ventures-ը եւ SmartGateVC-ն, նախկինում ներդրումներ են կատարել ստարտափում: