10:52 | 16.07.24 | Նորություններ | 1130

    «Մուտք դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթն ընդունում է հայտեր

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024թ. «Գաղափարից մինչեւ բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ:

    Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով. ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը եւ (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը:

    Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ դրամ է։

    Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջեւ՝ յուրաքանչյուրին մինչեւ 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:

    Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչեւ օգոստոսի 15-ը հետեւյալ հղումով:

    Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով: