15:15 | 12.06.24 | Նորություններ | 1574

Իլոն Մասկը հետ է կանչել OpenAI-ի դեմ հայցը

Իլոն Մասկը հետ է կանչել OpenAI-ի եւ նրա համահիմնադիրներ Սեմ Ալթմանի եւ Գրեգ Բրոքմանի դեմ հայցը:

Ձեռնարկատերը մտափոխվել է ընկերության դեմ դատի տալու մասին դատական նիստից մեկ օր առաջ, որի ժամանակ Սան Ֆրանցիսկոյի դատարանը կարող էր մերժել հայցը, գրում է CNBC-ն։

Մասկը դատական հայց է ներկայացրել OpenAI-ի, Ալթմանի եւ Բրոքմանի դեմ 2024 թվականի մարտին։ Ըստ նրա՝ համահիմնադիրները, իբր, անտեսել են որպես ՀԿ աշխատելու իրենց պարտավորությունը «հանուն մարդկության բարօրության», քանի որ սկսել են թողարկել փակ կոդով մոդելներ եւ իրականում նախագիծը վերածել Microsoft-ի «դուստր» կազմակերպության:

OpenAI-ում նշել էին, որ Մասկը զղջում է ընկերությունից հեռանալու համար, այնուհետեւ մեղադրել նրան կեղծավորության, ինչպես նաեւ նախագծի վրա վերահսկողություն ձեռք բերելու եւ այն Tesla-ին միացնելու փորձի համար:

Նա հետ է կանչել հայցը, քանի որ ձեռնարկատերը չի տրամադրել համաձայնագրեր, որտեղ OpenAI-ը խոստացել է հրաժարվել զարգացումների դրամայնացումից, եւ չի տրամադրել դրույթներ, որոնք նշում են՝ ընկերությանն արգելվում է արտադրանքի համար լիցենզիաներ տրամադրել կամ երրորդ անձանց թույլ տալ միանալ տնօրենների խորհրդին։

Մասկը OpenAI-ի համահիմնադիրներից մեկն է, սակայն հետագայում հեռացել է տնօրենների խորհրդից՝ շահերի հնարավոր բախման պատճառով։ 2023 թվականին OpenAI-ի հետ մրցելու համար հիմնել է xAI-ը։