14:24 | 11.06.24 | Նորություններ | 1584

Ներդրող Ալեքսանդր Սմբատյանը ձեռք է բերել EMERGE-ը

Ներդրող եւ ձեռներեց Ալեքսանդր Սմբատյանը ձեռք է բերել EMERGE համաշխարհային տեխնոլոգիական միջոցառումների ընկերությունը, որը 2017 թվականից ի վեր կապում է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տեխնոլոգիական էկոհամակարգերը:

Վերջին յոթ տարվա ընթացքում EMERGE-ը հյուրընկալել է ավելի քան 20,000 մասնակցի։ Միջոցառումներն անցկացվել են այնպիսի զարգացող տեխնոլոգիական կենտրոններում, ինչպիսիք են Մինսկը, Երեւանը, Ստամբուլը եւ Դուբայը:

Համաժողովը նպաստել է ստարտափներին հավաքել ավելի քան 30 միլիոն դոլար՝ ներառյալ VOCHI-ն, որը 1,3 միլիոն դոլար է հավաքել EMERGE-ում եւ հետագայում ձեռք է բերել Pinterest-ը:

Ալեքսանդրը կղեկավարի ընկերությունը, իսկ EMERGE-ի համահիմնադիր Աննա Շոլինան կմնա ընկերության մի մասի բաժնետեր:

Նշենք, որ հաջորդ EMERGE համաժողովը նախատեսված է իրականացնել այս տարվա աշնանը Երեւանում՝ միավորելով ստարտափներին, տեխնոլոգիական տաղանդներին, ներդրողներին եւ էկոհամակարգի խաղացողներին: