11:27 | 11.06.24 | Նորություններ | 16107

Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում

Ucom ընկերության նորարար ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճն քաղաքում։  

Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից եւ հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով։

Ընդ որում, մինչեւ օգոստոսի 31 ներառյալ Ucom ցանցին միացող  Նոր Հաճնի բնակիչների համար ընկերությունը նախատեսել է մի շարք ակցիաներ: Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, փաթեթից կօգտվեն երեք ամիս  անվճար։ Ավելին՝ առաջին 30 բաժանորդագրվողները որպես նվեր կստանան նաեւ սմարթֆոն։

Ucom-ը նաեւ շարունակում է հոգ տանել մարզերի բնակիչների մասին եւ Նոր Հաճնը բացառություն չի դարձել։ Այս անգամ ընտրվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող այգին, որտեղ բնակիչները կարող են օգտվել նորագույն Wi-Fi 6 տեխնոլոգիայով կառուցված Ucom ինտերնետից:

«Այս տարվա մեջ սա արդեն երրորդ բնակավայրն է, որտեղ մենք գործարկել ենք մեր ֆիքսված ցանցը։ Մեր նպատակն է, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդիկ հնարավորություն ունենան օգտվել որակյալ ու ժամանակակից կապի ծառայություններից։  Բացի այդ, մենք մեր բաժանորդների համար ստեղծել ենք հարմարավետ փաթեթներ, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապ ու հեռուստատեսություն եւ այդպես ավելի մատչելի են ստացվում։ Նաեւ հուսով եմ, Նոր Հաճնի բնակիչները սիրով կօգտվեն մեր տրամադրած անվճար Wi-Fi կապից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ռալֆ Յիրիկյանն այցելել է նաեւ քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Նարեկ Վիրաբյանին, ում նվիրել է Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։

Հավելենք, որ 2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաեւ Աշտարակում եւ Արտաշատում։