10:25 | 07.06.24 | Նորություններ | 5184

Telegram-ը գործարկել է «ներքին արժույթը»

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է մեսենջերում «ներքին արժույթի» գործարկման մասին։

Telegram Stars-ը կարող է օգտագործվել բոտերում եւ մինի հավելվածներում թվային ծառայությունների դիմաց վճարելու համար։

Telegram Stars-ը կարելի է ձեռք բերել Apple-ի եւ Google-ի խանութներում ներծրագրային գնումների միջոցով կամ PremiumBot բոտի միջոցով: Stars-ի միջոցով կարող եք ձեռք բերել թվային ապրանքներ՝ էլեկտրոնային գրքերից եւ առցանց դասընթացներից մինչեւ խաղերի իրեր Telegram հարթակում:

Հետագայում մինի հավելվածների մշակողները կկարողանան վաստակած Stars-երը Fragment հարթակի միջոցով վերածել Toncoin կրիպտոարժույթի: