11:33 | 05.06.24 | Նորություններ | 1577

Հայկական պատվիրակությունը Փարիզում մասնակցել է VivaTech ցուցահանդեսին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ 10 ընկերություններից բաղկացած հայկական պատվիրակությունը միասնական տաղավարով Փարիզում մասնակցել է VivaTech միջազգային ցուցահանդեսին՝ Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին։

Ցուցահանդեսում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) թիմը ներկայացրել է հայկական տեխնոլոգիական ներուժն ու հրավիրել է մասնակիցներին ս.թ. հոկտեմբերին ժամանել Երեւան եւ եւ ներկա գտնվել DigiTec-ին եւ WCIT 2024/DigiTec-ին։

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որը 2005 թվականից իրականացնում է ԱՏՁՄ-ն։

ԴիջիԹեք 2024-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում: