16:33 | 04.06.24 | Նորություններ | 1564

OVIO-ն ներկայացրել է իր փորձը CyberGEN 2024 համաժողովում

OVIO-ն աջակցել է Դիլիջանում կայացած «CyberGEN 2024» համաժողովին՝ կարևորելով երիտասարդ մասնագետների շրջանում կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրության աճը, գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման ու կիբերանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորման խթանումը։

OVIO-ի խոսնակը համաժողովի ընթացքում կիսվեց մասնակիցների հետ կիբերանվտանգության հարցում ընկերության տարիների փորձով, ինչպես նաև ներկայացրեց պրակտիկ լուծումներ ընկերության կողմից վերջերս կոմերցիոն շահագործման հանձնած՝ Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնում գործարկվող լուծումներով։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է ISO 27001, ISO 27017, ISO 27018, PCI DSS և TierIII միջազգային հեղինակավոր սերտիֆիկատների չափանիշներով և արդեն իսկ ունի կիբերանվտանգության ապահովման գործուն լուծումներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիների տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ կիբերանվտանգությունն ակնհայտորեն պետական, մասնավոր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգին սպառնացող հիմնական և կարևորագույն ռիսկերից մեկն է, ընկերությունը ներկայացրեց ամպային ծառայությունների դերի կարևորությունը բիզնեսի, պետական և ֆինանսական կառույցների համար՝ միաժամանակ ներկայացնելով ընկերության կողմից առաջարկվող հուսալի ամպային ծառայությունները, դրանց առանձնահատկությունները, նոր լուծումներ, համակարգեր, գործիքակազմ և պրոդուկտներ։