12:56 | 04.06.24 | Նորություններ | 1245

    Երեւանում կանցկացվի Mini Whoop Drone Racing մրցարշավը

    Հունիսի 9-ին Երեւամում կանցկացվի Mini Whoop Drone Racing մրցարշավը:

    Միջոցառման կազմակերպիչ «ArmDrone համայնք» ՀԿ-ից հայտնում են, որ մրցարշավի նպատակներից են պատանիների շրջանում ոլորտի հանդեպ հետաքրքրության խթանումը, FPV օպերատորների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը:

    Մրցարշավը տեղի կունենա հունիսի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 20:00-ն ԵՊՀ ֆուտբոլի մարզադահլիճում  (Ալեք Մանուկյան 1):

    Մրցույթի կանոնակարգը հասանելի է այս հղումով:

    Գրանցվել կարող եք այս հղումով:

    Հարցերի դեպքում զանգահարեք +374 77 258 685 հեռախոսահամարով կամ գրեք armdrone.community@gmail.com էլ.փոստին: