12:11 | 04.06.24 | Նորություններ | 860

Հայկական Web3 Compass-ը մրցանակի է արժանացել

Հայկական Web3 Compass ստարտափը Վրաստանում արժանացել է Գլոբալ նորարարությունը գիտության և տեխնոլոգիաների միջոցով (GIST) ծրագրի մրցանակին։

Web3 Compass ծրագիրը, որը աշխարհում web3 համակարգով աշխատող միակ եւ առաջին որոնողական համակարգն է, ստացել է 4 000 դոլար մրցանակ։

Ութշաբաթյա ծրագրին մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի երկու տասնյակից ավելի թիմ։

Web3 Compass-ը Հայաստանից ներկայացված միակ նախագիծն էր, որը մրցանակի արժանացավ։