15:34 | 22.05.24 | Նորություններ | 984

Խաղաստեղծների GCON 2024 համաժողովը կանցկացվի hունիսի 15-ին

Հունիսի 15-ին կմեկնարկի ամենամյա GCON կոնֆերանսը, որի նպատակն է մեկ հարկի տակ միավորել խաղերի ստեղծմամբ զբաղվող հայ մասնագետներին, խաղաստեղծ էնտուզիաստներին եւ հանդիսանալ շփման, համագործակցության ու գիտելիքի փոխանակման հարթակ։

Համաժողովի ընթացքում մասնագետները հանդես կգան ոլորտին վերաբերող ելույթներով, այնուհետեւ կլինեն քննարկումներ։ GCON-ը կանցկացվի Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։

Մասնակցությունն անվճար է, անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Կազմակերպիչներն են Հայաստանի Խաղային ծրագրավորողների ասոցիացիան (AGDA) եւ ՀԱՀ բնագիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետը, հովանավորը՝ Sperasoft ընկերությունը: