12:47 | 21.05.24 | Նորություններ | 432

Նորարարական եւ գիտահետազոտական գաղափարների մրցույթն ընդունում է հայտեր

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է «Նորարարական եւ գիտահետազոտական գաղափարների մրցույթ»։

Հաղթողները կստանան 800․000 դրամ մրցանակներից մեկը եւ ինկուբացիա անցնելու հնարավորություն՝ գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու եւ արդյունքներն առեւտրայնացնելու նպատակով։
 
Հայտերն ընդունվում են հետեւյալ ոլորտներից՝

•    Արհեստական բանականություն եւ տվյալագիտություն,
•    Ճարտարագիտություն,
•    Կիբերանվտանգություն,
•    Արվեստ եւ ստեղծարար տեխնոլոգիաներ,
•    Գիտություն։

Ծրագրին կարող են դիմել ինչպես անհատներ եւ թիմեր, այնպես էլ գործող կազմակերպություններ: Մրցույթի բոլոր պայմաններին ծանոթանալ ու դիմել հնարավոր է այստեղ։ Վերջնաժամկետը մայիսի 26-ն է։