16:24 | 14.05.24 | Նորություններ | 1624

Anthropic-ի Claude.ai-ը հասանելի է դարձել Հայաստանում

Anthropic-ը, որը ստեղծել են OpenAI-ի նախկին աշխատակիցները, հայտարարել է՝ Claude գեներատիվ արհեստական բանականությամբ օգնականն արդեն հասանելի է Եվրոպական երկրներում, նաեւ Հայաստանում։

Այս գործարկումը հաջորդել է այս տարվա սկզբին Claude API-ի Եվրոպայում գործարկմանը, որը թույլ է տալիս ծրագրավորողներին ինտեգրել Anthropic-ի ժամանակակից արհեստական բանականության մոդելները իրենց սեփական հավելվածներում, կայքերում կամ ծառայություններում:

Claude-ն ունի ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն եւ այլ եվրոպական լեզուների ըմբռնման եւ սահուն տիրապետման բարձր մակարդակ, ինչը թույլ է տալիս օգտվողներին զրուցել Claude-ի հետ բազմաթիվ լեզուներով: Հայերենը նույնպես հասանելի է եւ տպավորիչ արդյունքներ է գրանցում։

Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին OpenAI-ի նախկին հետազոտական տնօրեն Դարիո Ամոդեյի կողմից՝ ընկերությունից հեռացած այլ աշխատակիցների հետ միասին: Ստարտափը մշակում է ChatGPT-ի անալոգը՝ Claude չատբոտը: Այն փորձարկել հնարավոր է այստեղ։