13:54 | 14.05.24 | Նորություններ | 1527

«Գիտական եւ տեխնոլոգիական լրագրություն» դասընթացն ընդունում է հայտեր

Հունիսի 22-ից oգոստոսի 3-ը կանցկացվի «Գիտական եւ տեխնոլոգիական լրագրություն» դասընթաց, որին կարող են դիմել գիտության եւ տեխնոլոգիաների լուսաբանմամբ հետաքրքրված բոլոր ցանկացողները։

Մասնակիցները հնարավորություն են կունենան՝

•    Սովորել գրագետ եւ հանրամատչելի լուսաբանել գիտության եւ տեխնոլոգիաների մասին թեմաները. գրել ազդեցիկ պատմություններ, վարել պրոֆեսիոնալ եւ խորիմաստ հարցազրույցներ, նկարահանել ռեպորտաժներ, իրականացնել փաստերի ստուգում եւ հետաքննություններ։
•    Ծանոթանալ Հայաստանի գիտական, տեխնոլոգիական եւ լրագրողական համայնքներին։
•    Այցելել առաջատար գիտական լաբորատորիաներ եւ տեխնոլոգիական կազմակերպություններ։
•    Մասնակցել ոլորտի մասնագետների եւ գիտնականների հետ հանդիպումներին եւ վարպետության դասերին։
•    Մշակել եւ իրականացնել ձեր ավարտական ծրագիրը՝ մենտորի աջակցությամբ։

Մասնակցելու համար կարող եք դիմել այստեղ, վերջնաժամկետը հունիսի 11-ն է: Դասընթացի կազմակերպիչներն են ISTC հիմնադրամը, Գիտուժ նախաձեռնությունը եւ Երեւանի պետական համալսարանը: