14:20 | 19.04.24 | Նորություններ | 2312

ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը

Ապրիլի 13-ին հայկական առաջին ֆիջիթալ NFT սփեյսը մեկ հարկի տակ էր հավաքել մի շարք ստեղծագործողների, NFT էնտուզիաստների եւ կոլեկցիոներների՝ AKNEYE մշակութային նախագծին ծանոթանալու նպատակով:

Բլոկչեյն էմբասիի ղեկավար Անդրանիկ Սեւոյանը նախ պատմել է AKNEYE-ի մասին, ներկայացրել արվեստի նախագծի հիմնական գաղափարախոսությունը եւ հայտնել, որ Վենետիկյան Բիենալեի օրերին AKNEYE-ն՝ իր աչքանման քանդակներով եւ ակնուլունքներով, ցուցադրված կլինի աշխարհում երրորդ ֆիջիթալ սփեյսում: Նա նաեւ ներկայացրել է՝ ինչպես կարելի է սեփական նախագծերով միանալ AKNEYE համայնքին եւ ցուցադրության օրերին գործակցել բրենդի հետ:

Խոսնակներից Ռաֆֆի Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին, ինչպես նաեւ անդրադարձել է իր ակնկալիքներին Վենետիկի Բիենալեից եւ նախագծի հեռանկարներին:

Ֆասթեքսի իրավաբան Արփինե Սարատիկյանը ներկայացրել է մտավոր սեփականության իրավունքի ապագան բլոկչեյնի դարաշրջանում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստանում հեղինակային իրավունքի մասին օրենքը կիրառվում թվային արվեստի եւ NFT-ների նկատմամբ համաշխարհային եւ տեղական մակարդակով: Նա հիշատակել է նաեւ հեղինակային իրավունքի խնդիրների լուծման լավագույն օրինակներն արվեստագետների, կոլեկցիոներների եւ հարթակների համար:

ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու եւ լուծումներ գտնելու միտումով: Դրանք բաց չթողնելու համար հետաքրքրված անձինք կարող են հետեւել Fastex Armenia եւ ftnft.am պաշտոնական էջերին: