13:40 | 18.04.24 | Նորություններ | 1974
Ապրիլին Եվրոպայում մեկնարկող Intel Ignite աքսելերատորի յոթերորդ խմբում է ընդգրկվել նաեւ հայկական Waveye ստարտափը:
Intel-ի գլոբալ ստարտափ աքսելերատորը նախատեսված է վաղ փուլերում խորը տեխնոլոգիական (deeptech) ստարտափների համար:
Waveye-ն զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաեւ արդյունաբերական եւ սպառողական կիրառությունների համար: Այն առաջարկում է ինքնավար համակարգերի համար AI-ի վրա հիմնված, բարձրորակ 4D ռադարային պատկերներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Waveye ստարտափը ներդրումներ է ներգրավել նաեւ Formula VC եւ BigStory VC վենչուրային ֆոնդերից, նաեւ սինդիկատ ներդրում BANA Angels-ից։ Ընկերությունը Ներուժ 4.0 ծրագրի հաղթողներից է։