16:31 | 17.04.24 | Նորություններ | 2015

«Ոզնի» ֆին․ գրագիտության մրցույթն ընդունում է հայտեր

«Ոզնի» Ֆինանսական գրագիտության մրցաշարը, որը նախատեսված է 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտների համար, ընդունում է հայտեր։

Մրցույթը կօգնի աշակերտներին զարգացնել ֆինանսական ոլորտի գիտելիքներն եւ յուրացնել այդ ոլորտում ձեռք բերած նոր հմտությունները։ Բացի այդ, մրցաշարը նպատակ ունի խթանել ֆինանսական կրթության նկատմամբ հետաքրքրվածությունն ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների եւ ուսուցիչների շրջանում։

Գրանցման վերջնաժամկետն ապրիլի 25-ն է: Մասնակցելու պայմաններին ծանոթանալ եւ գրանցվել հնարավոր է այստեղ։

Մրցաշարի հիմքում հանրակրթական տարբեր առարկաների դասագրքերում ներառված ֆինանսական գրագիտության նյութերն են։

«Ոզնի» Ֆինանսական գրագիտության մրցաշարն իրականացնում է «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպությունը «ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում` Հայաստանի Կենտրոնական Բանկի հետ համագործակցությամբ։ Մրցաշարի գլխավոր եւ բացառիկ հովանավոր՝ Evocabank։