14:50 | 17.04.24 | Նորություններ | 9413

    Formula VC-ն ներդում է կատարել Audigo Labs ստարտափում

    Formula VC վենչուրային ֆոնդը հայտարարել է Audigo Labs ստարտափում ներդրում կատարելու մասին։

    Audigo Labs-ը թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել բջջային աուդիո եւ վիդեո ֆայլեր, ներառյալ հետեւյալ գործընթացները․  ձայնագրում, ուղիղ հեռարձակում, համագործակցություն մի քանի օգտատերերի հետ, խմբագրում եւ տարածում: Audigo-ն առաջարկում է միասնական պատուհան ժամանակակից ստեղծագործողների համար, ովքեր ցանկանում են ստեղծել հիանալի ձայնային աուդիո եւ վիդեո բովանդակություն՝ ցանկացած պահի, ցանկացած վայրում:

    «Audigo Labs-ը հեղափոխում է ժամանակակից ստեղծագործողների կողմից աուդիո եւ վիդեո բովանդակություն ստեղծելու եղանակները: Մենք ոգեւորությամբ աջակցում ենք ստարտափի նորարարական մոտեցմանը՝ բջջային տարբերակով բովանդակություն ստեղծելու հարցում»,- նշել է Formula VC վենչուրային հիմնադրամի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը:

    Սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 17-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ Formula VC-ն 3 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։