16:41 | 09.04.24 | Նորություններ | 6121

Հայերեն բացառիկ բովանդակություն Kinodaran-ից՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին

Վիվա-ՄՏՍ-ի եւ առաջին հայկական սթրիմինգային հարթակ հանդիսացող Kinodaran-ի միջեւ մեկնարկած համագործակցության շնորհիվ հայկական կինոժառանգությունը եւ մերօրյա կինոն Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար դարձել են առավել հասանելի։
Այդ գործակցության շնորհիվ Kinodaran-ը «START+», «X» եւ «Y» կանխավճարային եւ հետվճարային, ինչպես նաեւ մի շարք կորպորատիվ սակագնային պլանների բաժանորդների համար հասանելի է դարձել առանց բաժանորդագրության վճարի։

Kinodaran-ը Վիվա-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ նպատակ ունի հայկական կինոն ու կինոդիտման մշակույթը դարձնել ավելի հասանելի ու ժամանակի պահանջներին համահունչ:

«Կինոն զարմանալի արվեստ է, որը կարող է գերել յուրաքանչյուրին հատկապես մեր օրերում, երբ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստեղծել վառ, ռեալիստական կինոիրականություն։ Զարմանալի չէ, որ 2023 թվականի դեկտեմբերից Kinodaran-ը, որը տրամադրում է հայերեն բովանդակություն, դարձել է մեր հաճախորդների ամենասիրելի հավելվածներից մեկը։ Վիվա-ՄՏՍ-ը, լինելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը Հայաստանում, միշտ ձգտում է իր հաճախորդներին տալ ավելին, քան բջջային կապն է: Kinodaran-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս մեր հաճախորդներին օգտվել ֆիլմերի, հեռուստասերիալների եւ վավերագրական ֆիլմերի հարուստ կատալոգից եւ ստանալ դիտման եզակի փորձառությամբ անմոռանալի տպավորություններ: Ուրախ ենք, որ մեր հաճախորդները կարող են վայելել բարձրորակ կոնտենտ ցանկացած վայրում եւ ցանկացած ժամանակ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:     

Kinodaran-ը գեղարվեստական, անիմացիոն ու վավերագրական ֆիլմերի, սերիալների, ժամանցային հաղորդումների ու մուլտֆիլմերի լայն ընտրություն առաջարկող հայկական սթրիմինգային հարթակ է։

Ֆիլմերը կարելի է դիտել ինտերնետին միացված ցանկացած սարքով՝ սմարթֆոնով, համակարգչով, հեռուստացույցով կամ պլանշետով։ Սիրելի հաղորդումները կարելի է դիտել անսահմանափակ՝ ցանկացած հարմար ժամի։ Այստեղ միշտ կարելի է գտնել նոր եւ հետաքրքիր բովանդակություն, քանի որ Kinodaran-ի ֆիլմացանկն անընդհատ համալրվում է: Այն ներկայացնում է ամբողջովին հայալեզու բովանդակություն՝ առանց գովազդային ընդհատումների։

«Kinodaran-ը հայկական ժամանակակից սթրիմինգային հարթակ է, որը ստեղծվել է բացառապես հայ փորձառու եւ տաղանդավոր ծրագրավորողների կողմից։ Մեր հավելվածը հասանելի է բոլոր սարքերում՝ iOS ու Android համակարգերում, սմարթ հեռուստացույցներում եւ վեբ հարթակներում: Այժմ ունենք 2 միլիոնից ավելի օգտատեր եւ 50-ից ավելի կինոարտադրող գործընկեր։ «Kinodaran»-ն արդեն սկսել է նաեւ սեփական նախագծերի նկարահանումը՝ նպատակ ունենալով որակի նոր նշաձող սահմանել Հայաստանում։ Նշանակալի ենք համարում առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի հետ այս համագործակցությունը նաեւ այն պատճառով, որ ընկերությունը կանգնած է հայկական կինոյի կողքին: Համագործակցությունը խթան կդառնա Հայաստանում կինոյի ոլորտի զարգացման ու առաջընթացի համար։ Մեր տեսլականի հիմքում «Kinodaran»-ն աշխարհի բոլոր հայերի համար հասանելի դարձնելն է: Եկեք իրականացնենք միջազգային մակարդակի այնպիսի նախագծեր, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք պնդում են, թե հայկական ֆիլմեր ու սերիալներ չեն նայում, դիտեն դրանք «Kinodaran»-ում», - ասել է «Kinodaran»-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Վահե Ամիրաղյանը։

Kinodaran-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Kinodaran հավելվածը կամ այցելել kinodaran.com կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ եւ կարգավորումների բաժնում լրացնել հեռախոսահամարը։ Եթե հեռախոսահամարը կցված է համապատասխան սակագնային պլանին, ապա բաժանորդագրությունն անմիջապես կակտիվանա։

Հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում։