11:45 | 02.04.24 | Նորություններ | 1009

    OpenAI-ը թույլ կտա օգտագործել ChatGPT առանց գրանցման

    OpenAI-ը հայտարարել է, որ այսուհետ հնարավոր է մուտք գործել ChatGPT՝ առանց ծառայության հետ հաշիվ ստեղծելու անհրաժեշտության։

    Օգտագործման քաղաքականության փոփոխությունները վերաբերում են միայն ChatGPT-ին եւ չեն ազդի OpenAI-ի այլ արտադրանքների վրա:

    Հաշիվ չունեցող օգտատերերը հնարավորություն կունենան նաեւ հրաժարվել AI ուսուցման համար իրենց հարցումների օգտագործումից:

    Բացի այդ, ընկերությունը ներդնում է «անվտանգության լրացուցիչ միջոցներ», որոնք ներառում են չատբոտի պատասխանների արգելափակում թեմաների «ավելի լայն» շրջանակի վերաբերյալ: Նոր հնարավորություններն աստիճանաբար հասանելի կդառնան 185 երկրի օգտատերերի համար: