12:22 | 01.04.24 | Նորություններ | 732

Microsoft-ը եւ Open AI-ը ծրագրում են $100 միլիարդ արժողությամբ AI տվյալների կենտրոն հիմնել

Microsoft-ը եւ OpenAl-ը քննարկում են Stargate տվյալների կենտրոնի ստեղծման հարցը։

Այն կներառի սուպերհամակարգիչ՝ արհեստական բանականությանն աջակցելու սերվերի չիպերով: Այս մասին հայտնում է The Information-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրի։ Նշվում է, որ ծրագրի բյուջեն կարող է հասնել 100 միլիարդ դոլարի։

Ամենայն հավանականությամբ, ֆինանսավորումը կստանձնի Microsoft-ը։ Stargate-ը կլինի խոշորագույն նախագիծը, որ Microsoft-ը եւ OpenAl-ը մտադիր են իրականացնել առաջիկա վեց տարվա ընթացքում:

Microsoft-ը պլանավորում է Stargate-ը գործարկել 2028 թվականին, իսկ 2026 թվականին ընկերությունը ցանկանում է գործարկել եւս մեկ սուպերհամակարգիչ OpenAl-ի համար։

2019-ին Microsoft-ը 1 միլիարդ դոլար է ներդրել OpenAl-ում, իսկ 2023-ին հաստատել է լրացուցիչ «բազմաթիվ միլիարդ դոլարի ներդրումներ» ստարտափում: Լրատվական աղբյուրները պնդում էին, որ գումարը հասնում է 10 միլիարդ դոլարի։