16:05 | 29.03.24 | Նորություններ | 16451
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Move2Career-ի կողմից կազմակերպված կարիերայի եւ նեթվորքինգի Recruit Days բիզնես միջոցառմանը։
Ucom-ի ղեկավարը TED Talks ձեւաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ` ներկայացնելով իր կարծիքն ու դիտարկումներն ընկերություններում թվային փոխակերպում իրականացնելու եւ այդ գործընթացի ժամանակ ճիշտ հաղորդակցվելու մասին։
«Կարեւոր է հասկանալ, որ թվային տեխնոլոգիաները չեն գալիս մարդկանց աշխատանքից զրկելու, այլ գալիս են մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու: Դրանց շնորհիվ ընկերությունները կարող են ավելի մեծ եկամուտներ ունենալ, խնայել ու ավելի արդյունավետ լինել: Ղեկավարներն, անպայման, պետք է համոզվեն, որ աշխատակիցները հասկանում են, թե ինչ է նշանակում թվայինը, պետք է այս ուղղությամբ աշխատեն, բացատրեն` ինչի համար է արվում թվային փոխակերպումը: Այդ դեպքում աշխատակիցներն ավելի ներգրավված կլինեն թվային փոխակերպման գործընթացում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Աշխատանքային թիմի ձեւավորումը 202X-ին. մարտահրավերներ, միտումներ, հեռանկարներ» խորագրով լիագումար նիստի ընթացքում խոշոր բիզնեսների եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են խնդիրներ, որոնց բախվում են ընկերություններն աշխատանքի ընդունման ընթացքում։