12:58 | 29.03.24 | Նորություններ | 1530

Linkedin Local Yerevan-ը կմիավորի 300-ից ավելի գործարարի

Ապրիլի 6-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Linkedin Local Yerevan գործարար կապերի հաստատման միջոցառումը։

Այն ունի միջազգային ձեւաչափ եւ հաջողել է տարբեր երկրներում։ Միջոցառումը կմիավորի 300-ից ավելի բիզնես հիմնադրի, ղեկավարի, թոփ-մենեջերի եւ, առհասարակ, բիզնես ոլորտում կայացած անհատի՝ ստեղծելու նոր կապեր եւ հնարավորություններ։

Միջոցառումը կանցկացվի ALTEZZA by Armenian Helicopters-ում, ներկաները կվայելեն երաժշտություն, կանցկացվի գոլֆի աշխատարան, կմասնակցեն սոմելիեի վարպետության դասի եւ այլն։

Խոսնակների թվում են՝

•    Արմեն Դարբինյանը՝ ՀՀ նախկին վարչապետ (1998-1999), Միջազգային Առեւտրային Պալատի (ICC) Հայաստանյան Ազգային Կոմիտեի նախագահ;
•    Աշոտ Հովհաննիսյանը՝ Համաշխարհային ծրագրային ապահովման եւ խորհրդատվական ընկերության Synergy International Systems ընկերության գործադիր տնօրեն;
•    Ռեմ Դարբինյանը՝ SmartClick-ի եւ ViralMango-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն;
•    Պյոտր Նեմոյը՝ «Տեատրիկա» թատերական լաբորատորիայի գործադիր տնօրեն;
•    Արմինե Մկրտչյան՝ կազմակերպչական տրանսֆորմացիայի քոուչ, MerakiPal կազմակերպություն, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ;
•    Գոռ Կարապետյանը՝ Simple Business Academy եւ Targeting ընկերությունների համահիմնադիր եւ տնօրեն;
•    Էմիլ Կրոյանը՝ Targeting եւ Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր եւ տնօրեն:

Մասնակցության տոմսերը կարող եք ձեռք բերել այստեղ: