12:39 | 22.03.24 | Նորություններ | 1440

Կիբեռանվտանգության դասընթաց CyHub Armenia-ից

CyHub Armenia-ն եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը համատեղ հայտարարում են Կիբեռանվտանգության դասընթաց:

Ֆրանսիայից ժամանած առաջատար մասնագետների կողմից անցկացվող մեկամսյա դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն՝

•    բացահայտել անվտանգության ռիսկերը եւ հակաքայլեր ձեռնարկել,
•    անվտանգության մշակման պրակտիկա,
•    կիբեռհետաքննություն,
•    ցանցի ներթափանցման փորձարկման տեխնիկա:

Դասընթացի տեւողությունը մեկ ամիս է, կմեկնարկի ապրիլի 8-ից։ Դիմելու վերջնաժամկետը մարտի 28-ն է։ Գրանցվել կարող եք այստեղ։