12:29 | 21.03.24 | Նորություններ | 1582

OpenAI-ը կարող է թողարկել GPT 5-ն այս ամռանը

OpenAI-ը պատրաստվում է թողարկել իր ChatGPT մոդելի հաջորդ` 5-րդ տարբերակը:

GPT-5-ը հավանաբար կներկայացվի այս ամռանը, գրում է Business Insider-ը՝ վկայակոչելով նախագծին ծանոթ անհատների։

Մեկ այլ աղբյուրի համաձայն, որոշ կորպորատիվ հաճախորդներ վերջերս ստացել են վերջին մոդելի դեմո տարբերակները:

«Սա իսկապես լավ է, նույնիսկ զգալիորեն ավելի լավը», - ասել է մի ընկերության գործադիր տնօրեն, ով փորձարկել է GPT-5-ը: Նա նաեւ հավելել է, որ OpenAI-ը ցուցադրել է նոր մոդել՝ իր ընկերության համար եզակի օգտագործման դեպքերով եւ տվյալներով: Նշվում են նաեւ մոդելի նոր առանձնահատկություններ, որոնք պետք է ներդրվեն, այդ թվում՝ «AI գործակալների» գործառույթը՝ առաջադրանքները ինքնուրույն կատարելու համար։

Ընկերությունը դեռ պաշտոնապես չի նշել GPT-5-ի թողարկման ճշգրիտ ամսաթիվ։