16:38 | 20.03.24 | Նորություններ | 1897
Ներկայացնում ենք Սան Ֆրանցիսկոյի հեղինակավոր աքսելերատորները, որոնց դիմելու ճիշտ ժամանակն է։
Y Combinator
Y Combinator-ը դիմումներ է ընդունում 2024 թվականի ամառային ֆինանսավորման շրջափուլի համար: YC-ի ծրագիրը կանցկացվի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Սան Ֆրանցիսկոյում:
Վերջնաժամկետն ապրիլի 22-ն է, դիմել՝ այստեղ։
Techstars
Techstars-ի աքսելերացիոն ծրագիրը ներդրումներ է կատարում նորարար լուծումներով ստարտափների մեջ, որոնք կենտրոնացած են Deep Tech, AI եւ SaaS ոլորտներում:
Աքսելերատորի ծրագիրը կանցկացվի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, վերջնաժամկետը մայիսի 22-ն է, դիմել՝ այստեղ։
Hf0
HF0-ը եռամսյա աքսելերացիոն եւ ռեզիդենտ ծրագիր է, որի ընթացքում հիմնադիրներն ապրում են Սան Ֆրանցիսկոյում գտնվող առանձնատանը եւ կենտրոնանում բացառապես ստարտափի մշակման վրա: Մեկնարկն ապրիլի 10-ից է։ Դիմել՝ այստեղ։
Pear VC
PearX-ը նախնական փուլի բութքեմփ է բարձր պոտենցիալով գաղափարներ ունեցող հիմնադիրների համար: 14-շաբաթյա ծրագրի ամառային խմբի աշխատանքը պաշտոնապես կմեկնարկի հունիսի վերջին:
Վերջնաժամկետը մայիսի 1-ն է, դիմել՝ այստեղ։
500 Global Flagship Accelerator Program
500 Global-ի քառամսյա ծրագիրը Սիլիկոնյան հովտում օգնում է հիմնադիրներին իրենց ընկերությունները հաջորդ մակարդակ բարձրացնել: Այն առաջարկում է վաղ փուլի ստարտափներին ներդրումային հնարավորություն ($150,000)։ Դիմել՝ այստեղ։
Antler
Antler-ն իրականացնում է ինկուբատորի եւ աքսելերատորի համակցված ծրագիր, որը տեւում է մի քանի ամիս եւ բաղկացած է երկու փուլից: Antler Residency-ն օգնում է ձեռնարկատերերին գտնել համահիմնադիրներ եւ թիմակիցներ, որոնք կօգնեն զարգացնել բիզնես գաղափարը: Դիմել՝ այստեղ։
LAUNCH Accelerator
LAUNCH Accelerator-ն ընտրում է 7 ստարտափ յուրաքանչյուր խմբի համար: 15 շաբաթվա ընթացքում հիմնադիրները հանդիպում են 300-ից ավելի ներդրողի հետ եւ սովորում աճի ռազմավարություններ: 31 եւ 32 շրջափուլի հայտերի ընդունումը բաց է, դիմել՝ այստեղ։
South Park Commons
South Park Commons-ի ծրագիրը կենտրոնացած է հիմնադիրների վրա, մասնակիցները դառնում են SPC-ի համայնքի անդամներ, անցնում անհատական կրթական ծրագիր, որն օգնում է վավերացնել գաղափարները ու ստանալ 1:1 մենտորություն SPC գործընկերներից փոքր խմբից: Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 24-ն է։ Ոլորտային սահմանափակում չկա։ Ծրագիրը կմեկնարկի մայիսի 13-ին, դիմել՝ այստեղ։
Alchemist Accelerator
Alchemist Accelerator-ը վենչուրային նախաձեռնություն է, որը կենտրոնացած է վաղ փուլի ձեռնարկությունների զարգացման արագացման վրա։ Աքսելերատորով անցել է 500-ից ավելի ստարտափ, որոնց կեսից ավելին ներդրումներ է ներգրավել հենց ծրագրի ավարտին։ Աքսելերատորի հիմնական ուղղություններն են Արդյունաբերական IoT-ին, FinTech / Կիբերանվտանգությունը, Կլիմայական տեխնոլոգիաներ (Climate tech), Թվային առողջություն (Digital health) եւ այլն։
Վերջնաժամկետը ապրիլի 12-ն է, դիմել՝ այստեղ։
The Mint
The Mint-ի 11-շաբաթյա ծրագիրը մշակված է նախասաղմնային ֆինթեք ընկերությունների հիմնադիրների համար։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալ ու դիմում ներկայացնել այստեղ։
AI2 Incubator
AI2 Incubator-ը օգնում է ճարտարագիտության, բիզնեսի, առողջապահության, գիտության կամ կենսատեխնոլոգիական ոլորտի փորձառությամբ հիմնադիրներին վերածել իրենց գաղափարն աճող ստարտափի, որի հիմքում արհեստական բանականությունն է։ Դիմել՝ այստեղ։
The Batchery
Batchery Deep Dive ծրագիրը նախատեսված է վաղ փուլի ստարտափների համար: 12-շաբաթյա կրթական ծրագրի կառուցվածքը ներառում է «Startup 101»-ի բոլոր ասպեկտները, ներառում է առաջնորդության, մարքեթինգի եւ ներդրողների հետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ դասեր: Դիմել՝ այստեղ։