12:39 | 20.03.24 | Նորություններ | 1528
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի (AICA) հրեշտակ ներդրողները, այլ հրեշտակների հետ մեկտեղ, 50 հազար դոլար են ներդրել հայկական Key Proficiency ստարտափում:
Key Proficiency ստարտափն արհեստական բանականությամբ աշխատող համակարգ է, որի նպատակն է ՓՄՁ-ների աշխատակիցների վերապատրաստման գործընթացները զգալիորեն արագացնելը:
«Այս քայլը նշանավորում է բեղմնավոր գործընկերության սկիզբը մեր երկար ճանապարհի ընթացքում, եւ դեռ շատ աշխատանք ունենք առջեւում, բայց մի բան հաստատ է. մենք անպայման միասին կաճենք եւ կամրապնդենք միմյանց հաջողությունները»,-նշված է Key Proficiency-ի հայտարարությունում։