16:08 | 18.03.24 | Նորություններ | 1230

Մեկնարկել Է VivaTech 2024-ի մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է մայիսի 22-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ VivaTech 2024 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:

Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաեւ ստարտափների համար նախատեսված մրցույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ։

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։ Հայտադիմումը կարող եք գտնել այստեղ։

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման եւ ցուցահանդեսի մուտքի ծախսերը։ Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։