11:59 | 18.03.24 | Նորություններ | 1168

LinkedIn-ը կավելացնի մինի խաղեր

LinkedIn-ը կավելացնի մինի խաղեր՝ օգտատերերի հետ հաղորդակցվելու հնարավորությունները բարելավելու համար:

LinkedIn-ը հաստատել է TechCrunch-ին, որ իրենք աշխատում են խաղերի մշակման վրա, սակայն չեն հայտնել թեստավորման կամ թողարկման պաշտոնական ամսաթիվ։

Արդեն մշակվում են առնվազն երեք գլուխկոտրուկ՝ Queens, Inference եւ Crossclimb: Դրանք դեռեւս նախնական փուլում են, կարող է փոխվել ինչպես տեսքը, այնպես էլ անունները:

Դատելով սքրինշոթերից՝ ընկերությունների համար կստեղծվի առանձին վարկանիշ, որտեղ նրանց դիրքը կախված կլինի խաղերում իրենց աշխատակիցների ցուցաբերած արդյունքներից։

photo © TechCrunch


LinkedIn-ն իր հերթին բացատրում է, որ խաղը խաղալիս մասնագետները կկարողանան «մի փոքր զվարճանալ», ամրապնդել իրենց կապերը եւ ստեղծել նորերը։ Որոշ օգտատերեր, սակայն, թերահավատորեն են արձագանքել լուրերին։

Մարդիկ չեն հասկանում, թե ինչու ընկերությունը չի ցանկանում կենտրոնանալ իր ուղղվածության վրա (օգնել աշխատանք գտնել ու թափուր աշխատատեղեր առաջարկել), եւ կատակում են, որ շուտով մարդկանց աշխատանքի կընդունեն իրենց խաղերի արդյունքների հիման վրա:

Որոշ օգտատերեր ասել են, որ բիզնեսների եւ մասնագետների համար հարթակում խաղերի թողարկումը «ապրանքանիշը ոչնչացնելու լավ միջոց է» եւ «LinkedIn-ն ատելու եւս մեկ պատճառ է»: