13:06 | 01.03.24 | Նորություններ | 2790

Shopmonkey-ն գալիս է Հայաստան

Հայազգի հիմնադիր ունեցող Shopmonkey ընկերությունը մասնաճյուղ կհիմնի Հայաստանում:

Shopmonkey-ն ավտոտեխսպասարկման սրահների համար ծրագրային ապահովում մշակող ընկերություն է, որը հիմնադրվել է Երեւանում ծնված եւ հետագայում Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Աշոտ Իսկանդարյանի կողմից:

Shopmonkey-ի գլխավոր գրասենյակը Սիլիկոնյան հովտում է՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին, ունի ավելի քան 200 աշխատակից եւ սպասարկում է ավտոտեխսպասարկման ավելի քան 3500 սրահ Միացյալ Նահանգներում եւ Կանադայում:

Ընկերությունը Հայաստանում ինժեներական թիմ է հավաքում։



Նշենք, որ Shopmonkey-ին Հայաստանում հաստատվելու ու գործունեություն ծավալելու գործում օգնում է Bridge IT ընկերությունը։