14:07 | 29.02.24 | Նորություններ | 1487

    Էլեկտրոնային սարքերի նախագծման անվճար դասընթաց

    «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկել է «Էլեկտրոնային սարքերի նախագծման հիմունքներ»  դասընթացի հայտերի ընդունումը:

    Դասընթացի ընթացքում կներկայացվի.

    •    Անալոգային եւ թվային հանգույցների կիրառական առանձնահատկությունները, անալոգային էտալոնները եւ վերլուծության գործիքները, վիրտուալ համակարգերը:
    •    Էլեկտրատեխնիկայի հայտնի օրենքների կիրառությունը անալոգային սխեմատեխնիկայում, երկու տարրերի համագործակցությամբ շղթաները՝ լարման բաժանիչից մինչեւ տրանզիստորային ուժեղարարների հիմնական տարբերակները:
    •    Անալոգային միկրոսխեմատեխնիկայի երկու սկզբունքները, ջերմակայունության եւ խանգարակայունության բացառիկ պայմանները ինտեգրալ սխեմաներում, հոսանքի հայելի, դիֆերենցիալ ուժեղարար:
    •    Օպերացիոն ուժեղարարի կառուցվածքը, հիմնական պարամետրերը, կիրառական սխեմաները:
    •    Թվա-անալոգային եւ անալոգա-թվային փոխարկիչները, սկզբունքները, տարատեսակները:

    Դասընթացի մեկարկը մարտի 5-ից է։ Մասնակցությունն՝ անվճար։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ մարտի 1-ը ներառյալ լրացնել հետեւյալ առցանց հայտաձեւն` այստեղ։

    Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի Ճարտարագիտական կամ հարակից ոլորտների ուղղվածություն ոնեցող անձանց: