11:36 | 27.02.24 | Նորություններ | 980

EPIC-ի STRIVE ծրագիրն ընդունում է հայտադիմումներ

Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC Ձեռներեցության եւ նորարական տեխնոլոգիաների կենտրոնի STRIVE ծրագիրն ընդունում է հայտադիմումներ:

Ծրագրին կարող են դիմել 20-35 տարեկան անհատներ։ Անգլերենի իմացությունը (առնվազն միջին մակարդակ) էական է, քանի որ STRIVE-ի աշխատանքային լեզուն անգլերենն է: Ծրագրին դիմելու համար պարտադիր չէ ստարտափ գաղափար ունենալը:

STRIVE ծրագրի նպատակն է մասնակիցների մոտ ձեռնարկատիրական եւ նորարարության վրա հիմնված մտածելակերպը, ստեղծագործ եւ քննադատական մտածողությունը, խնդիրներ լուծելու եւ որոշումներ կայացնելու կարողությունները զարգացնելը:

Հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։ Վերջնաժամկետը մարտի 15-ն է։

10-շաբաթյա ծրագիրը հիմնված է Ձեռներեցության ուսուցման նախաձեռնության (Entrepreneurial Learning Initiative, USA) հայտնի «Ice House Entrepreneur» ծրագրի վրա, որը համաշխարհային առաջատարներից մեկն է ձեռներեցային մտածելակերպի զարգացման ոլորտում: