11:45 | 26.02.24 | Նորություններ | 1223
Հայկական Renderforest ընկերությունը թողարկել է արհեստական բանականությամբ վեբկայքեր ստեղծող գործիք։
Նոր գործիքը օգտատերերին հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր՝ պատրաստի բովանդակությամբ եւ պատկերներով։
«Թիմը բավական երկար մշակեց պրոդուկտը, որպեսզի տա շուկայում տարբերվող որակ ու ստեղծարարություն։
Մեր կայքեր ստեղծող գործիքը թույլ է տալիս ձեզ մի քանի վայրկյանում ստեղծել պրոֆեսիոնալ վեբկայքեր` արդեն իսկ կոնտենտով եւ պրոֆեսիոնալ նկարներով։ Ցանկացած կայք ամբողջովին յուրահատուկ է ու չի կրկնվում։
Այսպիսով՝ սա մեզ համար սկիզբն է արդեն պատրաստի թեմպլետներից տրանսֆորմացիոն անցում դեպի արհեստական բանականության տեխնոլոգիաներ»,- գրել է Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։
AI վեբկայքեր ստեղծող գործիքը հնարավոր է փորձել այստեղ։